Բելգրադում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի պատճառով
Սերբիայի մայրաքաղաքի իշխանությունները քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչպես հուլիսի 3-ին հաղորդել է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է որպես կանխիչ միջոց քաղաքացիների կյանքի պաշտպանության համար՝ տեղեկացնում է TASS-ը։
Բելգրադի քաղաքապետ Զորան Ռոդոյիչիչի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ավելի վաղ քաղաքագլուխը հայտնել էր, որ այս պահին Սերբիայում բոլոր ախտահարվածների 82,5 տոկոսը բաժին է ընկնում Բելգրադին։ Հուլիսի 2-ին Սերբիայում գրանցվել է ապրիլի կեսերից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը: Մեկ օրում ախտահարվածների քանակն ավելացել է 359-ով և կազմել 15 195, մահացու վախճանների թիվն աճել է մինչև 287:
Ավելի վաղ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային համակարգող խորհուրդը երկրում խստացրել է մի շարք համաճարակաբանական միջոցներ: Այսպես, մայրաքաղաքում կրկին պարտադիր է դիմակներ կրել տրանսպորտում և հասարակական վայրերում (փակ շենքերում): Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 10,8 միլիոն մարդ, շուրջ 520 հազարը մահացել է։
Կարծիքներ