Mercedes-ն, ամբողջ աշխարհում, 800 հազար ավտոմեքենա հետ է կանչում

Mercedes-ն, ամբողջ աշխարհում, 800 հազար ավտոմեքենա հետ է կանչում

Գերմանական Mercedes ավտոարտադրողն ամբողջ աշխարհից հետ է կանչում ավելի քան 800 հազար ավտոմեքենա՝ հնարավոր անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bild թերթին։

 Դեկտեմբերին նամակն ուղարկվել է հաճախորդներին։ Դրանից բխում է, որ հովացուցիչ նյութի պոմպում հնարավոր անսարքություն կարող է լինել: Որոշակի հանգամանքներում հնարավոր է նաև հրդեհի բռնկում, ասվում է տեքստում։

Միևնույն ժամանակ, ըստ Bild-ի, խնդիրն այն է, որ համապատասխան մեքենաների տերերը դեռևս չեն կարող ստուգման ամսաթիվ նշանակել՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած պահեստամասերի բացակայության պատճառով։

Հետկանչը վերաբերում է GLC, GLE, GLS դիզելային մոդելներին, ինչպես նաև C, E և S դասերին, որոնց արտադրության ժամկետը 2017 թվականի հունվար-հոկտեմբերն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում