ՊՍԺ-ի դարպասապահը վարակվել է COVID-19-ով

ՊՍԺ-ի դարպասապահը վարակվել է COVID-19-ով

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վարակվել է Կորոնավիրուսով։

Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը՝ հղում անելով փարիզյան ակումբի մամուլի ծառայությանը, իտալացու թեստի պատասխանը դրական է եղել, և վերջինս ինքնամեկուսացվել է։

Դոնարուման հավանաբար բաց կթողնի հունվարի 9-ին կայանալիք «Լիոնի» դեմ հանդիպումը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա դարպասապահը մասնակցել է 11 հանդիպման՝ բաց թողնելով 9 գոլ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում