Փարոսի անտառ-պուրակում բռնկված հրդեհը մարվել է

Փարոսի անտառ-պուրակում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 19-ին` ժամը 16:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։17-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, և ջերմահարվել՝ մոտ 30 պտղատու ծառ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում