Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ՝ բնակչության պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Եթե նման իրավիճակ ստեղծվի, այդպիսի սկզբունք կներդվի: Փառք Աստծո, այդպիսի անհրաժեշտություն չկա»,-ասել է Լուկաշենկան «Բելտա»-ին:

Նա հայտնել է նաև, որ փորձարկվող բելառուսական պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ տարի: «Մենք հաջորդ տարի կստեղծենք մեր պատվաստանյութը, արդեն փորձարկում ենք»,-ասել է Բելառուսի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում