Ազատ ոճային ըմբիշները վաղվանից կսկսեն պայքարը Եգիպտոսի միջազգային մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները վաղվանից կսկսեն պայքարը Եգիպտոսի միջազգային մրցաշարում

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ը կանցկացվի Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում:

Ինչպես գրում է «Արմսպորտը»՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Մրցաշարին աշխարհի 48 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում