Եղնիկների զբոսանքը Մեղրաձորի անտառպետության անտառային տարածքում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որում եղնիկները զբոսնում են «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության անտառային տարածքում։
Հայաստանում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման շուրջ տարվող աշխատանքները տալիս են ցանկանալի արդյունք․ բնությունը վերականգնվում է։
Նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված որսի կանոնների կոպիտ խախտման (որսն առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով) դեպքում։
Կարծիքներ