Վերանորոգվում են Իվանյան համայնքի, Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի դպրոցները

Վերանորոգվում են Իվանյան համայնքի, Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի դպրոցները

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է տարաբնույթ ծրագրեր՝ ուղղված ոչ միայն տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, այլև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը:

 

Կենսական ծրագրեր՝ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները հաղթահարելու համար:

 

Հետպատերազմյան շրջանում, շենքային խնդիրների պատճառով, Արցախի մի շարք բնակավայրերում դադարեցվել էին դպրոցների աշխատանքները: Այժմ ավերածությունների ենթարկված կրթօջախները հիմնովին վերանորոգվում և ընդլայնվում են՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:

 

Վերանորոգվում են Իվանյան համայքնի, Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի դպրոցները: Արցախի պետական համալսարանում ընթանում են 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի կառուցումն ու 4-րդ և 5-րդ մասնաշենքերի վերակառուցումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում