Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է
Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի գտել։ Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Թուրքիան կազմակերպված հանցավորության 6.89 ինդեքսային միավորով գերազանցել է մի շարք աֆրիկյան և լատինամերկյան երկրների, ինչպես նաև Ռուսաստանին։ Զեկույցի վերջին հորիզոնականներում այնպիսի երկրներ են, ինչպիսիք եբ Հայաստանը և Նոր Զելանդիան։ Հայաստանը 171-րդ տեղում է։
Կարծիքներ