Երազգավորս գյուղը կունենա էներգիայի սեփական աղբյուրը․ կառուցվում է արևային ֆոտովոլտային կայան
Արտաքին լուսավորության ցանց և արևային ֆոտովոլտային կայան ունենալու համար Երազգավորս համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից, և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են համայնքի թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացման և 25 կՎտ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։
Այսպիսով, Երազգավորս համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուրը, որը տարեկան կարտադրի 37 հազար 500 կՎտ էլեկտրաէներգիա և կլուսավորվի համայնքի կենտրոնական մուտքի 600 մ հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 718 հազար դրամ է, գումարի 65 տոկոսը կհատկացնի պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռոստորգ» ՍՊԸ կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Կարծիքներ