Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 673 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 298 մարդ, ևս 8-ը՝ մահացել:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 751 թեստավորում։ Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրեկանը՝ 2,19%, վերջին 14 օրվանը՝ 1,69%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,6%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 281 145 դեպք, այստեղից ապաքինվել է 272 899 մարդ, մահացել է 3 773 պացիենտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում