Իմ աղջիկ Շուշին շարունակելու է այցելել Շուշի քաղաքը երբ ուզի և որքան ուզի. Համազասպ Դանիելյան
1920 սեպտեմբերի վերջին թուրքերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա։
Ուղիղ 100 տարի անց նույն օրերին ադրբեջանաթուրքական զորքերը նորից հարձակվեցին մեզ վրա, ու սկսվեց Արցախյան Մեծ Պատերազմը։
1920 թվականի հոկտեմբերի 30-ին գրեթե առանց դիմադրության վերցրեցին անառիկ Կարսը` պապերիս բնօրրանը, բայց ոչ թե իրենց զինվորական արժանիքների շնորհիվ, այլ հայերիս մեջ ներքին խռովություն առաջացնողների աշխատանքի հետևանքով։
100 տարի անց նույն օրերին փորձում են վերցնել անառիկ Շուշին, բայց ստանալու են քթներին, քանի որ այս անգամ որքան էլ ջանք թափեն 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ձախողվելու են,քանի որ մենք ամուր ենք, միասնական ու պատրաստ մինչև վերջ կռվելու։
Իսկ իմ աղջիկ Շուշին շարունակելու է այցելել Շուշի քաղաքը երբ ուզի և որքան ուզի, իսկ նրա զույգ եղբայր Կարենը (հաճախ ասում եմ Կարըս) ապագայում նույնպես այցելելու է Կարս` երբ ուզի և որքան ուզի։
Կարծիքներ