ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել Է մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը: Նսիտի հեռարձակումը տրվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթը պաշտպանել Է 359 կոնգրեսական, դեմ Է հանդես եկել 57-ը: Politico թերթի տվյալներով՝քվեարկությանը նախորդել Է համաձայնությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, որը ներկայացնում Է Դեմոկրատական կուսակցությունը, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի միջեւ, ֆերմերներին օգնության եւ դպրոցականների սննդի միջոցների տրամադրման շուրջը: Այժմ օրինագիծը պետք Է քվեարկաություն անցնի Սենատում: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն ստորագրման կներկայացվի ԱՄՆ-ի նախագահին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում