Երևանում Բելառուսի ազգային տոնը նշանավորվել է խորհրդանշական լուսավորությամբ. «Արմենպրես»
Երևանի կենտրոնում գտնվող կառույցնեից մեկը երեկոյան լուսավորվել է Բելառուսի դրոշի գույներով: Այդ քայլը նվիրված է ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակին և Բելառուսի անկախության օրվան:
Այս մասին տեղեկացրել է «Արմենպրես»-ը:
Բելառուսի ազատագրման գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի զավակները, որոնցից 15-ը Բելառուսում գործած սխրանքների համար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը նույնպես զգալի դերակատարություն է ունեց Բելառուսի ազատագրման գործում: Այսօր նրա անունով Բելառուսով անվանակոչված են փողոցներ, իսկ Բելառուսի թանգարաններում պահվում են Բաղրամյանի անձնական իրերի մի մասը:
Կարծիքներ