Մեծ Բրիտանիայիում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվն անցել է 44 հազարը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 137-ով՝ հասնելով 44 հազար 131-ի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելացել է 544-ով, հասնելով 284 հազար 276-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:
Կարծիքներ