Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը

Ռուսական գյուղի բնակիչները վախեցել են 5G ցանցի «ճառագայթումից» և տապալել են բջջային կապի աշտարակը

Բաշկիրիայի Աբզելիլովսկի շրջանի բնակիչները վախեցել են 5G «ճառագայթումից» և տրակտորով տապալել օպերատորներից մեկի բջջային կապի աշտարակը: Համապատասխան կադրերը հայտնվել են «Release the Kraken!» տելեգրամյան ալիքում։

Տեղի բնակիչների խոսքերով՝ իրենք աշտարակի տեղադրման թույլտվություն չէին տվել: Մետաղական կոնստրուկցիան տապալելու համար նրանք տրակտոր են վարձել և գործն ավարտին հասցրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում