Մնացականյան-Լավրով հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 13։00-ին. azatutyun.am
Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը հայտնեց, որ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։
Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկու արտգործնախարարների քննարկման հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն է լինելու։
Մանրամասները՝ azatutyun.am- ում:
Կարծիքներ