Ամեն զինվորի հետ ծնվում եմ, մեռնում եմ նորից նրա հետ. Ավետ Բարսեղյան

Ամեն զինվորի հետ ծնվում եմ, մեռնում եմ նորից նրա հետ. Ավետ Բարսեղյան

Ամեն զինվորի հետ ծնվում եմ
Մեռնում եմ նորից նրա հետ
Հողից ,հայ հողից իմ սնվում եմ
Նրա պես խաղաղ եմ,բայց խենթ։

Ամեն արկի հետ ես պայթում եմ
Սրտիս մեջ փամփուշտն է ամեն
Տղեք,ես ձեզ հետ խրամատում եմ
Աղոթքս էլ՝ձեզ ապավեն։

Աշխարհն առ ու ծախ է
Արյան անձրեւում
Անունս Արցախ է
Ես չեմ հանձնվում
Վառվում է չոր ցախը
Արմատ չունեցող
Անունս Արցախ է
Հուր չ՛վախեցող

Ամեն արեվով արթնանում եմ,
Գիշերը դառնում եմ օրոր
Քո ցավը չէ՝մահդ տանում եմ
Որ կյանքդ ապրես ,իմ զինվոր։
Ամեն թշնամի չէ, որ մարդ չէ
Բայց մերը…մերեր չեն բերել
Դժողքն է ծնել վայրահաչը
Իսկ մենք տապանից ենք սերել

Աշխարհն առ ու ծախ է
Արյան անձրեվում
Անունս Արցախ է
Ես չեմ հանձնվում
Վառվում է չոր ցախը
Արմատ չունեցող
Անունս Արցախ է
Հուր չ՛վախեցող

Ավետ Բարսեղյանի ինստագրամյան էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում