Լեհաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում երկարատեւ զինված բախումների կապակցությամբ, որոնք զոհերի թվի ավելացման են հանգեցնում, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում:
Լեհաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնում տուժածներին եւ նրանց ընտանիքներին: «Մենք կոչ ենք անում հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այդ թվում` զինված բախումներից տուժած խաղաղ բնակիչներին պաշտպանելու պարտավորությանը: Համոզված ենք, որ ռազմական գործողությունները հակամարտության լուծման չեն հանգեցնի: Դրանք նաեւ սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Այս համատեքստում մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, որոնց նպատակն է կողմերին համոզել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ խաղաղ բանակցություններ սկսել: ԵԱՀԿ-ն հարմար ձեւաչափ է տարածաշրջանային երկխոսության համար եւ գործիքներ ունի լարվածության դեէսկալացման համար»,- նշվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ