Իսակովի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։ Իսակովի պողոտայի թիվ 20/4 հասցեում գտնվող «Սարգիս Ղազարյան» ԱՁ-ին պատկանող կահույքի խանութ-սրահում այրվել են մոտ 100 քմ միջտանիքային հատվածի կառուցատարրեր, 4-րդ հարկի պահեստային տարածքում (մոտ 150 քմ) կահույքի դետալներ, երեք բազմոց, ջերմահարվել՝ չորսը։
Կարծիքներ