Բժիշկները գնահատել են Արցախում վիրավորված ռուս լրագրողի վիճակը

Բժիշկները գնահատել են Արցախում վիրավորված ռուս լրագրողի վիճակը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երեւանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոտենոկը դեռ չի կարող տեղափոխվել Մոսկվա: Նա անհրաժեշտ է համարել տեղում ավարտին հասցնել բոլոր բժշկական եւ վերականգնողական պրոցեդուրաները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում