Անահիտ Սիմոնյանը կփրկի իրեն նկարողին. տեսանյութ
Հայտնի երգչուհի Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից հետո որդու հետ մեկնել էր Դուբայ, որպեսզի երեխան կարողանա ավելի հեշտ հաղթահարել հոր մահվան ծանր լուրը: Հյուրանոց ժամանելու պահին, երբ երգչուհին և որդին դեռ սպասում էին ֆոեյում , մեկ այլ հանգստացող հայ կին լուսանկարում է նրանց, այնուհետր լուսանկարը մեծ տարածում է գտնում, որից հետո համացանցի հայկական տիրույթը բուռն կերպով քննարկում է այդ լուսանկարը: Երգչուհու հասցեին հնչում են բազմաթիվ մեղադրանքներ և անեծքներ ամուսնու մահից հետո հանգստի մեկնելու համար:
Այնուհետև հյուրանոցի աշխատակիցները պարզել են ՝ ով է արել լուսանկարը: Նշենք, որ Արաբական Էմիրություններում խստիվ արգելվում է լուսանկարահանել մեկ այլ անձի առանց վերջինիս թույտվության:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում մեր հայրենակցուհուն սպասվում էր 6-ամսյա կալանք , ինպես նաև 136.000 դոլլար տուգանք: Մուսուլմանական աշխարհում շատ խիստ են վերաբերվում մարդկանց անձնական կյանքի իրավունքներին :
Իմանալով իր արարքի հետևանքների մասին, նկարի հեղինակը՝ հուսահատությունից ելնելով տեսաուղերձ է նկարահանել, որում հրապարակավ ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից և նրա ընտանիքի անդամներից: Մեր տեղեկություններով երգչուհին մտադիր է ներել կնոջը :
Կարծիքներ