Կանարյան կղզիների բնակիչները ապաստանել են իրենց տներում․ ներկայումս լավան գտնվում է ափից 1,5 կմ հեռավորության վրա

 Կանարյան կղզիների բնակիչները ապաստանել են իրենց տներում․ ներկայումս լավան գտնվում է ափից 1,5 կմ հեռավորության վրա

Կանարյան կղզիների, Իսպանիայի բնակիչները պետք է ապաստանեն իրենց տներում՝ ծովին լավայի մոտենալու պատճառով, հայտնում Риа новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:

  Ներկայումս լավան գտնվում է ափից 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ավելի վաղ իշխանությունները թույլատրել էին ուրբաթ օրը տարհանված Թահույա, Տականդե դե Արրիբա և Տականդե դե Աբաջո բնակավայրերի բնակիչներին վերադառնալ իրենց տներ:

Կանարյան Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Այս ընթացքում, ըստ փորձագետների, լավան ծածկել է ավելի քան 200 հա հող, ավելի քան 450 շենք, որոնց մեծ մասը՝ բնակելի շենքեր, ամբողջությամբ ավերվել են: Տոդոկի եկեղեցու զանգակատունը քանդվել է, մի քանի ճանապարհ նույնպես: Ավելի քան 6 հազար մարդ տարհանվել է: Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի կանխատեսումների համաձայն ՝ ժայթքումը կարող է տեւել 24-84 օր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում