Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից: Նա 2020 թվականի աշխարհի գավաիթ խաղարկության արծաթե մեդալակիր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում