Կամավորը միշտ մեր զինվորի կողքին է, հիմա հարկավոր է լինել նաև կամավորի կողքին

Կամավորը միշտ մեր զինվորի կողքին է, հիմա հարկավոր է լինել նաև կամավորի կողքին

Էսպիսի մի իրավիճակ.
Արծիվ 30 Արարատ Մահապարտների գումարտակը պահում է Արցախի հյուսիսային ամենավտանգավոր դիրքերից մի քանիսը։
Բոլոր այլ մատակարարումների հարցը լուծել ենք, մեր ուժերի ներածի չափով մատակարարում ենք նաև մեր տեղակայման գնդի մնացած անձնակազմին անհրաժեշտ պարենի, հագուստի ու էկիպերովկայի մի մասը։
Խնդիր ունենք հերթափոխի համար ծախսվող վառելիքի հայթայթման հետ կապված։
Միգուցե գտնվի մի կազմակերպություն, որը պատրաստ կլինի վառելիքի կտրոններով կամ գումարով իր վրա վերցնի գումարտակի այս ծախսային մասը։ Խոսքը ամսական մաքսիմում 600.000 դրամի մասին է։

Կամավորը միշտ մեր զինվորի կողքին է, հիմա հարկավոր է լինել նաև կամավորի կողքին։

#հաղթելուենք

Սամսոն Գրիգորյանի էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում