Մենք դեռ կօգնենք մեր հարեւաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ. Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլեւ քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային եւ աշխարհին:
Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից եւ առավել եւս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:
Վեհ, հանգիստ, զուսպ: Մենք դեռ կօգնենք մեր հարեւաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ»:
Կարծիքներ