Ռամի Մալեքը պատմել է, թե ինչու է իր համար դժվար եղել «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում խաղալը
Ռամի Մալեքը, որը Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում մարմնավորել Է չորագործ Սաֆինին, GQ-ին տված հարցազրույցում պատմել Է, թե ինչու Է այդ դերն իրեն դժվար տրվել:
«Սաֆինը մանրախնդիր եւ զգուշավոր մարդ Է, եւ դա սաստիկ նյարդայնացնում Է:
Պարբերաբար նա ձեզ զգացնել Է տալիս, որ ձեզ հետեւում են, եւ դա նույնպես տհաճ Է: Արդյունքում դուք սկսում եք կասկածել. իսկ արդյոք իսկապես ճիշտ Է այն, ինչը դուք ուղիղ եք համարում: Իսկ հետո հարցեր են առաջանում այն մասին, թե ինչ բան Է չարությունը»,-պարզաբանել Է դերասանը:
«Այդ հերոսը կախարդել Է ինձ, որովհետեւ նա կարող Է պաշտպանվել Էմպատիայից եւ քայլ առ քայլ մոթոդաբար զբաղվել միայն սեփական ցոնկությունների իրագործմամբ: Աստիճանաբար ես սկսեցի նրան հասկանալ»,-հավելել Է նա: «Բոհեմական ռապսոդիայի» աստղը ենթադրում Էր, որ Սաֆինն այնքան անողոքաբար Է գործում, ամենայն հավանականությամբ, իր անցյալի պատճառով եւ պատմել Է, որ իր համար ծանր Է եղել իրեն ասոցացնել իր հերոսի «կլինիկական» դրսեւորումների հետ:
Կարծիքներ