Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմ է մտցրել
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմ է մտցրել։
«Հենց նոր հեռախոսով խոսում էի Դոնալդ Թրամփի հետ, որը հավանություն տվեց մասշտաբային աղետի ռեժիմին։ Ես շնորհակալ եմ նրա արագ արձագանքի համար»,- գրել է նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նյուսոմն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ ԱՄՆ նախագահին է դիմել նահանգում ավերիչ բնական հրդեհների պատճառով մասշտաբային աղետի ռեժիմին հավանություն տալու խնդրանքով։
Կարծիքներ