Վրաստանից առանց խնդրի հնարավոր է փոխանցում կատարել «Հայաստան» հիմնադրամին |aliq.ge|
aliq.ge: Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել:
Aliq Media-ն հրապարակել է քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված դրամական փոխանցման տեսանյութը:
Ի դեպ` «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում:
Կարծիքներ