Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կատարի Մ19 ընտրանու հետ

Այսօր ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստան Մ-19- Կատար Մ-19 ընկերական առաջին հանդիպումը։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Խաղն անցավ մեր թիմի տարածքային ու խաղային առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստները ոչ միայն հաղթել չեն կարողացել, այլ նաև գոլ խփել:
Մրցակցի կազմում 67-րդ րոպեին հաշիվը բացել է Մուստաֆա Էլսայեդ Ահմեդ Ղազի Ասարը, իսկ 6 րոպե անց ինքագոլի հեղինակ դարձավ Աբդուլլահի Հասսան Շարիֆը՝ 1-1: Թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 11-ին:
Կարծիքներ