Արմեն Գրիգորյանը 5-րդն է. Մ20 և Մ23 ծանրամարտի ԵԱ

Արմեն Գրիգորյանը 5-րդն է. Մ20 և Մ23 ծանրամարտի ԵԱ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր մրցահարթակ են դուրս եկել Մ23 տարեկանների խմբում 73 կգ քաշայինների կարգում հանդես եկեղ Արմեն Գրիգորյանը: Մեր մարզիկը հաջող հանդես չի եկել, յուրաքանչյուր վարժությունում կատարելով ընդամենը մեկ արդյունավետ մոտեցում: Արդյունքում Գրիգորյանը 312կգ(142+170) արդյունքով ճանաչվել է 5-րդը: Այս քաշային կարգի նախնական ցուցակումհատավորված էր նաև Նշան Անտոնյանը, սական վերջինս չի մասնակցել մրցաշարին:

Այսօր ավելի ուշ Մ20 տարեկան աղջիկների մրցապայքարում մրցահարթակ դուրս կգա 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և վերջում պայքարի մեջ կներգրավվի Մ23 տարիքայինների խմբում հանդես եկող 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս առաջնությանը մասնակցում է 18 ծանրորդներով: Նրանցից երկուսը՝ Գառնիկ Չոլակյանը և Գոռ Սահակյանը, արդեն դարձել են Եվրոպայի այս առաջնության չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում