Փրկարարները ՀՀ տարբեր բնակավայրերից 5 օձ են տեղափոխել

Փրկարարները ՀՀ տարբեր բնակավայրերից 5 օձ են տեղափոխել

Սեպտեմբերի 2-4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Տավուշի մարզի Սևքար գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում