Հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը
Այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ՝ Լիլիթ Երմալովյանի դին, հաղորդել է shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։


Կարծիքներ