Ղարաբաղյան բանակցությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության օրինակ են․ Օ'Բրայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ համագործակցության օրինակ են: Նախօրեին նման հայտարարությամբ է հանդեսս եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով Լաս Վեգասի Նեւադայի համալսարանի ուսանողների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ սա հաշվի առնելով՝ կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին»,- ասել է նա: «Կան նման տարածքներ: Օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բորբոքված հակամարտությունը: Այնտեղ մենք մի կողմ ենք՝ համանախագահերով Մինսկի խմբում եւ փորձելով վերականգնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջանում»,- ընդգծել է նա: Օ'Բրայանը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը համագործակցության լայն հնարավորություններ ունեն ահաբեկչության դեմ պայքարում:
Կարծիքներ