Երեւանում անցկացվում է TechConference. ի՞նչ դժվարություններ կան Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտում
Երեւանում օգոստոսի 24-ին անցկացվում է TechConference, որը կազմակերպել են «Գիտուժ» («Ուժը գիտության մեջ է») նախաձեռնությունը եւ «ISTC» հիմնադրամը: Համաժողովն անցկացվում է «Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակներում: Դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կունենան գիտության մասսայականացման համար անհրաժեշտ բոլոր հմտությունները, մատչելի լեզվով կներկայացնեն տեխնոլոգիական նվաճումները, կբարձրացնեն հայ հասարակության իրազեկվածությունն այս թեմաների վերաբերյալ, ինչպես նաեւ միջազգային հարթակներում կլուսաբանեն Հայաստանի գիտատեխնիկական նվաճումները:
Համաժողովի ընթացքում նշվեց կրթության եւ գիտության ոլորտում իրավիճակը կտրուկ փոխելու անհրաժեշտության մասին` ավելացնելով ֆինանսավորումը եւ սփյուռքից գիտնականների ներգաղթը, ինչը կավելացնի երկրում նրանց թիվը: Ըստ որոշ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում գիտնականների թիվը 25 հազարից նվազել է 3 հազարի, իսկ նրանց թիվը, ում աշխատանքները հրապարակվում են միջազգային հրատարակություններում, կազմում է 300-400: Այս խնդիրը խոչընդոտում է նաեւ ներդրումները, որոնք կարող էին ներգրավվել համապատասխան մարդկային ռեսուրսների առկայության դեպքում: «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Աշոտ Տոնոյանը նշեց, որ գիտության ոլորտում խորհրդային ժառանգությունը, որը կուտակվել է բարձրորակ կրթական համակարգի, մասնագետների եւ փորձի շնորհիվ, դարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարեւոր հենարան: «Խոսքը 50-60 տարվա փորձի մասին է:
Շատ կարեւոր է զարգացնել այս ներուժը՝ հաշվի առնելով, որ այսօր պահպանվել է եղածի 10 տոկոսը միայն: Հետագա զարգացման համար խոչընդոտ է պետական մակարդակով ռազմավարություն մշակելիս ընդգրկման փոքր մասշտաբը: Հաճախ քաղաքական ուժերը մտածում են ընտրական ցիկլի շրջանակներում եւ չեն ցանկանում կրթության ոլորտում երկարաժամկետ հեռանկարում լուրջ բարեփոխումներ իրականացնել, քանի որ դա ընտրություններին դիվիդենտներ չի բերում քաղաքական գործիչներին: Անհրաժեշտ է որոշումներ կայացնել 50-60 տարի առաջ: Իսրայելը, Գերմանիան, Էստոնիան, Ֆինլանդիան կարող են դառնալ կրթության եւ գիտության ոլորտում զարգացման օրինակներ», - նշեց Տոնոյանը: Որպես կարեւոր ուղղություն նա նշեց ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, որին զուգահեռ կզարգանան մնացած բոլոր տեխնոլոգիական ոլորտները:
Կարծիքներ