Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 867 նոր դեպք, ապաքինվել է 1 877պացիենտ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 066 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 5,4%, վերջին 14 օրվանը՝ 5.42%, վերջին 7 օրվանը՝ 4.94%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 618 620 դեպք, ապաքինվել է 591 668 վարակակիր, մահացել է 9 068 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 818 258 մարդ, օրական՝ 4124։
Կարծիքներ