Ամերիկյան ընկերությունները կարող են դադարեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային. Թուրքիայում ԱՄՆ դեսպան |ermenihaber.am|
ermenihaber.am: Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։
Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ընկերություններն այս պայմաններում հնարավոր է չցանկանան շարունակել համագործակցությունը, ինչն էլ, բնականաբար, չի լինի Թուրքիայի օգտին։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 21 մլրդ դոլար։
Կարծիքներ