ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 101-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում ոչ ոքի խաղալով Վրաստանի (2:2) և Էստոնիայի (1:1) հետ:
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուրուգվայը, Արգենտինան, Խորվաթիան ու Կոլումբիան:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 65-րդն է, Վրաստանը՝ 88-րդը, իսկ Էստոնիան՝ 109-րդը:
Կարծիքներ