Կիմ Չեն Ունը Սեուլից ներողություն Է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան միջադեպի համար

Կիմ Չեն Ունը Սեուլից ներողություն Է խնդրել հարավկորեացի պաշտոնյայի մահվան միջադեպի համար

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ներողություն Է խնդրել հարավկորեացի քաղաքացիներից Դեղին ծովում նրանց հայրենակցի մահվան կապակցությամբ: Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը:

«Մեղքի վիթխարի զգացմամբ մտածում եմ, թե (այդ միջադեպն) ինչ խիստ հիասթափություն Է դարձել նախագահ Մուն Չժե Ինի եւ հարավկորեացի եղբայրների համար»,- մեջբերում Է անում գործակալությունը Կիմ Չեն Ունի ուղերձի տեքստից: Սեուլի կողմից ստացված ուղերձը նաեւ բովանդակում Է հավաստիացումներ, որ ԿԺԴՀ-ն բոլոր միջոցները կձեռնարկի նման «նողկալի միջադեպերի» կրկնությունը կանխելու համար, նշում Է գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական կողմը խոստովանել Է, որ 10-ից ավելի կրակոց Է արձակել իր տարածքային ջրերում հայտնված հարավկորեացու վրա, իսկ այնուհետեւ այրել Է նրա լողամիջոցը: Սեպտեմբերի 24-ին հարավկորեացի զինվորականները հանդես են եկել պնդամամբ, որ այս շաբաթ Կորայի Հանրապետության ծովային եւ ձկնային տնտեսության նախարարությանը կից ձկնորսական վերահսկողության աշխատակիցը, որը ցանկացել Է փախչել ԿԺԴՀ, սպանվել Է հյուսիսկորեացի սահմանապահների կողմից, որոնք այնուհետեւ այրել են նրա մարմինը: Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան այդ գործողությունները ձեռնարկել Է Փհենյանի կողմից հաստատված կարանտինային կանոններին համապատասխան, որոնք կոչված են թույլ չտալու կորնավիրուսային վարակի ներթափանցում երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում