Ուկրաինայում ինքնաթիռ է կործանվել․ 22 մարդ զոհվել է
Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։
Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են:
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին:
Խարկովի մարզում ինքնաթիռի կործանման մասին հայտնի է դարձել այսօր՝ սեպտեմբերի 25-ին։ Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման մասին լուրը։ Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով ՝ այն տեղի է ունեցել Չուգուև քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքների ժամանակ:
Կարծիքներ