Եվրամիությունը մտադիր է անվտանգ երկրների իր ցուցակից հանել Սերբիային եւ Չեռնոգորիային
Եվրամիությունը մտադիր է հանել Սերբիային եւ Չեռնոգորիային անվտանգ երկրների իր ցուցակից, որոնց քաղաքացիներին թույլատրվում են ուղեւորությունները ԵՄ:
Այսպիսի առաջարկ է արել ԵՄ-ում նախագահող Գերմանիան, եւ նրան աջակցել են մի շարք պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Նիդեռլանդները, հայտնել են Reuters-ին պաշտոնատար անձինք։
Ըստ պաշտոնյաների, Բալկանյան երկու երկրները պետք է հանվեն ցուցակից` կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով:
ԵՄ երկրները քննարկել են նաեւ Ալժիրին եւ Մարոկկոյին հանելու հարցը, սակայն մեծամասնությունը դեմ է եղել դրան, քանի որ այնտեղ թվերը դեռ համեմատաբար ցածր են:
Լյուքսեմբուրգը եւ Կիպրոսը համաձայնել են ցուցակում Արաբական Միացյալ Էմիրություններին ընդգրկելու առաջարկությանը, սակայն մյուս երկրները դեմ են եղել դրան: Իսրայելին, Լիբիային եւ Հորդանանին ցուցակի մեջ մտցնելու Կիպրոսի առաջարկը նույնպես մերժվել է:
Սերբիային եւ Չեռնոգորիային հանելուց հետո ցուցակում կմնա 13 երկիր: Դրանք են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Վրաստանը, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը եւ Ուրուգվայը:
Կարծիքներ