Տնամերձում կանեփ էր ցանել, աճեցրել ու մշակել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Տնամերձում կանեփ էր ցանել, աճեցրել ու մշակել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում տեղեկություններ ձեռք բերեցին, որ Արմավիրի Ջիվանու փողոցի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ 52-ամյա տղամարդու տան հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի բույսեր։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն է ցանել, աճեցրել ու մշակել։

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում