Բելառուսը նշել է ԵՏՄ-ում գազի միասնական շուկային անցնելու առաջին փուլն ավարտելու ժամկետները

Բելառուսը նշել է ԵՏՄ-ում գազի միասնական շուկային անցնելու առաջին փուլն ավարտելու ժամկետները

Մեթոդական հիմքի ստեղծումը ԵՏՄ-ում գազի միասնական շուկայի ձեւավորման առաջին փուլն է։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Այդ ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեն 2020 թվականի վերջին։ Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում ներկայացվելու է Միության անդամ երկրների ղեկավարներին»,- պարզաբանեց Բելառուսի վարչապետը։

Նա հավելեց, որ այնուհետեւ սկսվելուն են երկրորդ փուլին անցնելու աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում