Թաիլանդի կառավարությունը Facebook-ի եւ Twitter-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն
Թաիլանդի կառավարությունը Facebook-ի եւ Twitter-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ նրանք չեն կատարել Թաիլանդի օրենսդրությամբ անօրինական ճանաչված կոնտենտն արգելափակելու դատարանի որոշումները, փոխանցում է AP-ն։
Երկրի թվային տնտեսության եւ հասարակության նախարար Բուդհիփոնգսե Փունաքանթան հայտարարել է, որ իր գերատեսչությունն առաջին անգամ է համակարգչային հանցագործությունների վերաբերյալ Թաիլանդի օրենքի համաձայն այդպիսի գործողություններ ձեռնարկում սոցցանցերի դեմ։
Նախարարությունը բողոքները ներկայացրել է ոստիկանության տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի բաժին, քանի որ ընկերությունները չեն պահպանել 15-օրյա ժամկետը, որ դատարանները սահմանել էին հարյուրավոր էջերի արգելափակման համար։
Նախարարությունը բողոքներ է ներկայացրել նաեւ կուսակցությունների դեմ, որոնք 5 էջեր օգտագործել են անցյալ հանգստյան օրերին խոշոր հակակառավարական հանրահավաքի ժամանակ վիրավորական համարվող նյութերի տարածման համար։
Կարծիքներ