ԱՀԿ-ում հայտարարել են, որ մեկ շաբաթում աշխարհում քովիդով հիվանդացությունն 9 տոկոսով նվազել Է
Անցյալ շաբաթ ավելի քան 3,1 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 54 հազարը մահացել Է: Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահաման նոր դեպքերի թիվը յոթ օում նվազել Է 9 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 4 տոկոսով:
«COVID-19-ով վարակման եւ դրանից մահվան դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում շարունակել Է նվազել: Այդ միտումը նկատվում Է օգոստսից: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,1 միլիոն վարակվածների եւ 54 հազարից ավելի մահացածների մասին»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
Կազմակերպության բերած վիճակագական տվյալների համաձան՝ յոթ օրում արձանագրվել են 3 118 410 վարակված եւ 54 221 մահվան դեպք: Դա համապատասխանաբար 9 տոկոսով եւ 4 տոկոսով քիչ Է, քան մեկ շաբաթ առաջ: Շաբաթվա ընթացքում ախտահարման նոր դեպքերի զգալի նվազում Է արձանագրվել Աֆրիկայում (43 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (21 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (19 տոկոսով), Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով) եւ Ամերիկայում (12 տոկոսով): Եվրոպայում հիվանդացությունն աճել Է 5 տոկոսով:
Մահացությունը 2 տոկոսով աճել Է Եվրոպայում եւ Ամերիկայում, մինչդեռ մնացած տարածաշրջաններում արձանագրվել Է դրա նվազում, առանձնապես Աֆրիկայում (25 տոկոսով): Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (760 571): Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (239 781), Թուրքիան (197 277), Ռուսաստանը (165 623) եւ Հնդկաստանը (161 158): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են վարակման 235 175 106 դեպք եւ 4 806 841 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ