Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է որակավորման փուլը

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարել է որակավորման փուլը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակել է 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

 

27 պարային զույգից եզրափակիչ փուլ է անցել 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա այսօր:

 

Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում հանդես է եկել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը: Ազատ ծրագրի համար Սլավիկը վաստակել է 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում