Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 88-ամյա Հակոբ Սահակյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանտու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբ Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ