Շիրակի մարզում մեկ ամսական երեխա է մահացել․ ինչ են ասել ծնողները մահվան պատճառի մասին

Շիրակի մարզում մեկ ամսական երեխա է մահացել․ ինչ են ասել ծնողները մահվան պատճառի մասին

Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է: 

Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում