ԱՄԷ նախագահը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 9-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել հունվարի 8-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել էին Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։
Կարծիքներ