Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին

Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյանը՝ «Երևան» նվագախմբի մասին

«Կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի տարվա ամփոփիչ համերգը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Էնրիկո Ֆագոնեի ղեկավարությամբ և մենակատար դաշնակահար Ֆրեդի Քեմփֆի մասնակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի հիմնադրած նվագախումբը շարունակաբար զարգանում է՝ հանդես գալով միջազգային հեղինակավոր հարթակներում և մշտապես վայելելով քաղաքապետարանի լիակատար աջակցությունը։

«Հատկանշական է, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը այս տարվա ընթացքում ելույթ է ունեցել նաև Բեռլինում, Մոսկվայում և Թբիլիսիում՝ արժանապատվորեն ներկայացնելով Երևանը միջազգային բեմերում։

Այս երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով»,- նշել է քաղաքապետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում